Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի ու առաջընթացի համար

    Ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի ու առաջընթացի համար

    Ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի ու առաջընթացի համար
    Դեկտեմբեր 8, 2018 12:52 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ:

    Երևան Տոնավաճառ
    Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը։
    Ընդգծելով ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակությունը երկրի ապագայի ու առաջընթացի համար՝ նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթների և մշակույթի ձևավորումը, երկրում ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների, ամուր քաղաքացիական հասարակության կայացումը։

    Նման թեմաներ

    scroll to top