Գլխավոր Արցախ «Ազատ Հայրենիքի» խոսնակը՝ Արցախում հրաժարականների պահանջի մասին

«Ազատ Հայրենիքի» խոսնակը՝ Արցախում հրաժարականների պահանջի մասին

2
0

«Ազատ  Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Ինչ-որ անհայտ լրատվականներ այս պահին տեղեկություն են տարածում, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՀ նախագահ Բակո Սահակյանին որոշ պաշտոնյաների հրաժարականների պահանջ է փոխանցել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի միջոցով:
Միանգամից հայտնեմ, որ այդ լուրերը կեղծ են և ուղղված են հասարակությանը մոլորության տանելուն: #կեղծտեղեկություններչտարածել»: