Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

    Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

    Նոյեմբեր 15, 2017 12:31 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    2581

    Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին:

    Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

    Մեր թիմը Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ:

    Հավաքականում ընդգրկվել են՝ Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գևորգի Կետոևը (երկուսն էլ՝ 97 կգ):

    Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ այս անգամ հնարավորություն են տվել նաև երիտասարդներին:

    Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարը կլինի ազգային հավաքականի համար:

    Կուրղինյանը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 24-26-ը կկայանա Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այդ արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կպատրաստվի 2018 թվականի կարևորագույն առաջնություններին:

    Նման թեմաներ

    scroll to top