Գլխավոր Լուրեր Ազատամարտիկն օգնության կարիք ունի. բացվել է հաշվեհամար

Ազատամարտիկն օգնության կարիք ունի. բացվել է հաշվեհամար

5
0

Araratnews.am-ը 2017-ին անդրադարձել էր ազատամարտիկ Վանուշ Հայրապետյանի առողջական խնդրին: Նա գամված է անկողնուն, ողնաշարի խնդիր ունի: «3-րդ ողս քայքայվել է: Պետք են պտուտակներ, որ կարողանամ քայքայված ողս վերականգնեմ»,- ասել էր Վանուշ Հայրապետյանը:

Օրեր առաջ տեղեկացանք, որ  այս 2 տարում  որեւէ պատկան կառույց այդպես էլ չի արձագանքել ազատամարտիկի խնդրին: Վանուշ Հայրապետյանն ու նրա մտերիմները հույս ունեն, որ  գոնե հիմա՝ հեղափոխությունից հետո, երբ կա լեգիտիմ իշխանություն, ուշադրություն կդարձնեն նրա խնդրին:

Ազատամարտիկին օգնելու համար բացվել է հաշվեհամար (1510043315270100) «Արարատ» բանկում՝ Անուշ Հարությունյանի անունով:

Սոնա Դավթյան