Գլխավոր Իրավական Ազատության հրապարակում հնչեցված սպառնալիքների փաստով ոստիկանությունը ստուգում է իրականացնում

Ազատության հրապարակում հնչեցված սպառնալիքների փաստով ոստիկանությունը ստուգում է իրականացնում

2
0

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։

Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը: