Գլխավոր Լուրեր Ազատվում են դաշնակցական պաշտոնյաներից. «Փաստ»

Ազատվում են դաշնակցական պաշտոնյաներից. «Փաստ»

1
0

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, իշխանության վերնախավի հստակ հանձնարարությամբ հատուկ նշանառության տակ են առնվել մի շարք դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներ:

Ըստ թերթի իրազեկ աղբյուրի՝ կառավարության կառուցվածքային փոփոխության անվան տակ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մասնավորաբար տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Մասիս Բաղդասարյանը, ով ՀՅԴ անդամ է դեռեւս 90-ականների սկզբից եւ եղել է ՀՀՇ-ի դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը, ինչպես նաեւ նախարարության գլխավոր քարտուղար Աղասի Մաթիլյանը, ում հայրը ներկայումս ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ

Ի դեպ, թերթի տեղեկություններով, այդ պաշտոններում նշված անձանց փոխարեն իշխանություններն արդեն իսկ ունեն համապատասխան փոխարինողներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում