// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ազգ». ԲՈԿ-ի նախագահի «գիտական» սպանդը

    «Ազգ». ԲՈԿ-ի նախագահի «գիտական» սպանդը

    «Ազգ». ԲՈԿ-ի նախագահի «գիտական» սպանդը
    Հունվար 11, 2019 10:53 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ազգ» թերթը գրում է. «ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է այն հանդեսների անունները, որոնք կառույցի համար ընդունելի են, և որտեղ տեղ գտած ուսումնասիրությունները կարող են համարվել գիտական: Գիտաշխատողներն այդ որոշումն ավելի շատ գիտության հանդեպ արհամարհանք են համարում, քան՝ խելքին մոտ, գոնե մի քիչ:

    Ըստ որոշման՝ գիտական չեն համարվում նաև այնպիսի պարբերականներ ու հանդեսներ, որոնք, մեղմ ասած, տասնամյակներ շարունակ իրենց ուսերի վրա են կրել գիտական աշխատանքները տպելու պարտականությունը, այդ թվում՝ «Բազմավէպը»:

    Ավելին՝ Ս. Գոգյանի դուքանը, որպես գիտական հանդես, վերապահումներով է ընդունել, օրինակ, «Ցեղասպանագիտական հանդես» «Բանբեր Երևանի համալսարանի», «Բանբեր հայագիտության» և այլ՝ նմանաբովանդակ հանդեսները:

    Երեք հարց է առաջանում
    ա. Վերապահմամբ գիտական հանդեսը համարելը ո՞րն է
    բ. Ո՞վ է Գոգյանին նշանակել այդ պաշտոնին
    գ. Նշանակողը ե՞րբ է պատրաստվում նրան հեռացնել աշխատանքից, ու նոր, ստեղծված քաոսային իրավիճակը շտկելու ունակ նախագահ նշանակել»:


    Նման թեմաներ

    scroll to top
    //