Գլխավոր Լուրեր Ազգային քննությունների արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 1-ից

Ազգային քննությունների արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 1-ից

4
0

Այսօր միասնական ազգային քննությունները ֆիզիկայի քննությունով կավարտվեն, իսկ հուլիսի 24-ին կավարտվեն միասնական մագիստրոսական քննությունները:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ օգոստոսի 1-ից կհրապարակվեն ազգային քննությունների արդյունքները: Առաջինը կհրապարակվեն ընդհանուր ունակությունների պատասխանները:

2019 թվականի քննությունները մեկնարկեցին հուլիսի 1-ին: Ինչպես հայտնել են գնահատման և քննությունների ազգային կենտրոնից, ստուգման գործընթացն արդեն սկսվել է, և փուլ առ փուլ կհրապարակվեն մնացած առարկաների արդյունքները:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոն