Գլխավոր Լուրեր Ազգային ժողովը 4 օրենքի նախագիծ ընդունեց

Ազգային ժողովը 4 օրենքի նախագիծ ընդունեց

8
0

Ազգային ժողովը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն ընդունեց  112 կողմ,  1 դեմ, 0 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ։

112 կողմ, 0 դեմ,  0 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ  ընդունվեց նաև «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության» մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց՝ 112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հաշվարկով:

Եվ վերջին՝ Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը  նույնպես ընդունվեց 111 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հաշվարկով:

Դրանից հետո սկսվեց ԱԺ արտահերթ նիստը։