Գլխավոր Արցախ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մեծ կազմով կմեկնի Արցախ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մեծ կազմով կմեկնի Արցախ

6
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մեծ կազմով մարտի 29-31-ը կմեկնի Արցախ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։

Ինչպես հայտնեց Սիմիդյանը՝ սա խմբակցության առաջին այցն է Արցախ։ Նախատեսվում են հանդիպումներ Արցախի խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս։

Արցախ մեկնող պատվիրակության 30-ից ավելի անդամների կազմում են լինելու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, քարուղար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր-նախագահները, սակայն հնարավոր է՝ ոչ բոլորը։