Գլխավոր Լուրեր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդները...

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդները սահմանափակելու նախագծին

10
0

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:

Նախագիծն ընդունվեց պատգամավորների 86 կողմ ձայնով: