Երկուշաբթի , 23 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » ԱԺ-ն այսօր վարչապետ կընտրի

    ԱԺ-ն այսօր վարչապետ կընտրի

    ԱԺ-ն այսօր վարչապետ կընտրի
    Ապրիլ 17, 2018 10:16 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր ժամը 12-ին Ազգային ժողովի հատուկ նիստում  քննարկվելու է Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:

    Ապրիլի 9-ին ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը:

    Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց:

    Իշխող Հանրապետական կուսակցությունը Ծաղկաձորում վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

    Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգման դեմ պայքար սկսեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա 13 օր շրջեց Հայաստանի մարզերով, իսկ ապրիլի 13-ից  հանրահավաքներ սկսեց:  Իր աջակիցներին նա կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և  տապալել նիստը:

    Ընդդիմադիր գործիչը երեկվա հանրահավաքում  կոչ է արել նաև արգելափակել փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ճանապարհները:

    Երեկ ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մատույցներում, որի հետևանքով 46 մարդ մարմնական վնասվածքներ ստացավ:

    Իրավապահներն անարձագանք չթողեցին  տեղի ունեցածը: Դատախազությունը ն  տեղեկացրեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտման հիմքով քրգործեր է հարուցել:

    Ոստիկանությունն էլ գիշերը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով ցույցերի կազմակերպիչներից «չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»:

     

    scroll to top