Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » ԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագիծը

    ԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագիծը

    ԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագիծը
    Փետրվար 9, 2018 12:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 89, դեմ՝ 7 պատգամավոր: Նախագծին դեմ քվեարկեց «Ելք» խմբակցությունը՝ դժգոհություն հայտնելով, որ Անվտանգության խորհրդի կազմում չեն լինի ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը: 2015 թ. սահմանադրական փոփոխություններով սահմանվել է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է հանրապետության վարչապետը, իսկ խորհրդի կազմավորման և գործունեության կարգը պետք է սահմանվի օրենքով: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու Վարչապետը, Առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

    Նման թեմաներ

    scroll to top