Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր

    ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր

    ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր
    Ապրիլ 23, 2019 11:06 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովը ապրիլի 23-ի նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր։

    Մասնավորապես, խորհրդարանն ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։

     


    scroll to top