Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    23°
    Home » Լուրեր » ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

    ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

    ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
    Հունիս 14, 2018 10:51 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց ՀՀ 2017 թ․պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ ՀՀ 2017թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր:

     Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ նիստի օրակարգային հարցերը սպառվել են: Նա պատգամավորներին հիշեցրեց, որ կառավարության առաջարկով հունիսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրվել:

    ՀՀ 2017թ. պետական բյուջեով եկամուտների համար պլանավորվել է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 320 միլիարդ, փաստացի ապահովվել է 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ: Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի այն կազմել է 1 տրիլիոն 504 միլիարդ դրամ: Դեֆիցիտը պլանավորվել է 150 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է 267 միլիարդ դրամ:

    scroll to top