Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » ԱԺ-ն մի շարք նախագծեր ընդունեց

    ԱԺ-ն մի շարք նախագծեր ընդունեց

    Դեկտեմբեր 6, 2017 10:35 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԱԺ-ն այսօրվա նիստում  ընդունեց մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նշենք, որ նախագծով նախատեսված է, որ մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը կփոխհատուցի պետությունը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով հիշեցրեց, որ երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել էր, որ օրենքում տարընկալում կա, և հետաքրքրվեց` արդյոք դրանք շտկվե՞լ են:

    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց, որ համակարգը թույլ չի տալիս, որ օրակարգից հիմա շեղվեն և անցնեն հարցուպատասխանի: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 89 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

    Տեղի ունեցող նիստում խորհրդարանն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

    Նշենք, որ «Ելք» խմբակցությունը երեկ դեմ էր խոսում այս նախագծին, սակայն այսօր կողմ քվեարկեց: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ճիշտ է, խնդիր կա, որ մուծումների չափերն ավելացվում են, այնուամենայնիվ իրենք կողմ են քվեարկելու, որովհետև այն քաղաքացիները, որ ցանկանում են օգտվել այս օրենքից, դրա իրավունքն ունեն:

    Նախագիծն ընդունվեց 92 կողմ, 0 դեմ ու 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

    Իսկ  82 կողմ և 5 դեմ քվեարկությամբ ընդունվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը:

    Նման թեմաներ

    scroll to top