Գլխավոր Լուրեր ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը ազատ է արձակվել

16
0

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին հայտնեց Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Վահե Դանիելյանը:

Ըստ Մանուկյանի պաշտպանի, դատարանը որոշում է կայացրել, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է:

«Դատարանն օբյեկտիվորեն քննություն արեց և կայացրեց արդարացի որոշում, որ ձերբակալությունը կատարվել է  անօրինական կերպով»,- ասաց Վահե Դանիելյանը: