Գլխավոր Լուրեր ԱԺ պատգամավորը դատապարտվել է և համաներմամբ ազատվել պատիժ կրելուց

ԱԺ պատգամավորը դատապարտվել է և համաներմամբ ազատվել պատիժ կրելուց

1
0

Երեկ՝ մարտի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ և համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։ Այս մասին գրում է «Փաստինֆո»։

Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը քննարկում է որոշումը ստանալուց հետո այն բողոքարկելու հարցը. «Մեր միակ պահանջը Էդուարդ Բաբայանին արդարացնելն էր»։

Աղբյուրը հիշեցնում է, որ Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ, ներկայումս պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել  2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի գործով. վիճաբանության ժամանակ, ըստ մեղադրանքի, Բաբայանը բռնություն է գործադրել աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

Քրեական գործով դատավարությունն սկսվել էր մարտի 21-ին, և դատարանը որոշել էր դռնփակ իրականացնել ապացույցների՝ տեսաձայնագրության փուլը, որը պետք է շարունակվեր նաեւ ապրիլի 5-ին։ Սակայն այդ օրը, պարզվում է, դատարանը ավարտել է ընդհանրապես ապացույցների հետազոտումը, այդ թվում՝ ամբաստանյալի հարցաքննությունը։