Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Բլոգ » Պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը

Պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը

Սեպտեմբեր 14, 2017 13:35 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

nikol

Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Հանձնաժողովը պետք է ըստ էության եզրակացություն տա հետեւյալ հարցի մասին. ի՞նչ ստացանք մենք եւ ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, եւ որքանով է հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից»,- նշում է պատգամավորը:

Խորհրդարանում ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱԺ կանոնակարգ -օրենքը ժամանակավոր հանձնաժողովներին գործելու մեծ հնարավորություններ է տալիս. հանձնաժողովի ձևավորումից հետո կարող են նաեւ խորհրդարանում Հայաստանի`ԵԱՏՄ-ի անդամակցության մասին լսումներ անցկացնել։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top