Գլխավոր Լուրեր ԱԺ-ում տրանսգենդերն առաջին անգամ ելույթ ունեցավ (տեսանյութ)

ԱԺ-ում տրանսգենդերն առաջին անգամ ելույթ ունեցավ (տեսանյութ)

4
0

Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ կազմակերպվել էր քննարկում դատաիրավական բարեփոխումների, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների, երեխաների խնդիրների մասին:

Սակայն ԱԺ-ում ելույթ ունեցավ  տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը ներկայացնում էր «Իրավունքի կողմ» ՀԿ-ն:  «Հանդիսանալով հայ տրանսգենդեր համայնքի անդամ՝ ինձ  ընդունեք որպես հավաքական անդամ»,- հայտարարեց նա եւ խոսեց տրանսգենդերների խնդիրների մասին:

Նրա ելույթից հետո նիստը վարող Նաիրա Զոհրաբյանը վրդովվեց եւ հորդորեց դուրս գալ դահլիճից Լիլիթ Մարտիրոսյանին, քանի որ նրա ելույթը կապ չունի քննարկվող թեմաների հետ:

Տեսանյութը՝ Asekose.am-ի: