Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » ԱԺ խորհրդի անդամները Բաղրամյան 26-ում են

    ԱԺ խորհրդի անդամները Բաղրամյան 26-ում են

    ԱԺ խորհրդի անդամները Բաղրամյան 26-ում են
    Հունվար 12, 2018 13:06 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է Բաղրամյան 26`  Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։ Հանդիպման նպատակը պաշտոնապես հայտնի չէ, բայց հավանական է, որ Սերժ Սարգսյանն ԱԺ խորհրդի անդամներին իր մոտ է կանչում, որպեսզի քննարկեն կառավարման խորհրդարանական համակարգի անցումը:

    Փետրվարից Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման:

    Արդեն նախագահի նստավայր է ժամանել հանդիպման մասնակիցների մեծ մասը:

    Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ին գրավոր դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին՝ կոչ անելով չմասնակցել Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությանը: Փաշինյանի գրության մեջ ասված էր.

    «Քիչ առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին ուղարկեցի հետեւյալ գրությունը․

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին,

    ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամներին.

    Հարգելի պարոն Բաբլոյան.

    Ազգային ժողովի խորհրդի հարգելի անդամներ.

    ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։

    Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարները, մեկ խմբակցության քարտուղար, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։

    Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն եւ տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։

    Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել», եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։

    Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որեւէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով։

    Կանխավ շնորհակալություն»:

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top