Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » ԱԺ խորհրդի անդամները Սարգսյանի հետ «շատ հետաքրքիր բաներ են քննարկել»

    ԱԺ խորհրդի անդամները Սարգսյանի հետ «շատ հետաքրքիր բաներ են քննարկել»

    ԱԺ խորհրդի անդամները Սարգսյանի հետ «շատ հետաքրքիր բաներ են քննարկել»
    Հունվար 12, 2018 14:29 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների հետ:

    Քիչ առաջ ավարտվեց Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի խորհրդի անդամների հանդիպումը: Բաղրամյան 26-ից դուրս եկան ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Խոսրով Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Հակոբյանը: Վերջինները հիմնականում խուսափում էին լրագրողներին տեղեկացնել, թե ինչ հարցեր են քննարկվել: ԱԺ  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, թե քննարկվել  են խորհրդարանական կառավարման համակարգի անցման հետ կապված հարցեր եւ հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդելուց: Նույն պատասխանը տվեց նաեւ Միքայել Մելքումյանը, նշելով, թե այս պահին շտապում է այլ հանդիպման:

    Ավելի ուշ նախագահի նստավայրը լքեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ պատգամավոր Հրայր Թովմասյանը: Հրայր Թովմասյանն ասաց, որ «շատ հետաքրքիր բաներ են քննարկվել» և նույնպես հրաժարվեց մանրամասներ ներկայացնելուց, իսկ Աշոտյանն էլ շտապեց տեղեկացնել, թե նախագահականի լրատվականն ավելի ուշ հաղորդագրություն կտարածի:

    Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը  հրաժարվել էր Բաղրամյան 26 գնալ: Այդ առիթով գրառում էր կատարել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

    Փայլակ Ֆահրադյան

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top