Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » ԱԺՄ-ն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

    ԱԺՄ-ն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

    ԱԺՄ-ն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին
    Նոյեմբեր 8, 2018 16:41 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին: Կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել:

    Երևան Տոնավաճառ

    Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում և տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը և զարգացմանը:

    «Մենք կգնանք այդ ճանապարհով: Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է: Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:

    Նման թեմաներ

    scroll to top