Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Ազիզյանի դպրոցի միջադեպի մանրամասները

    Ազիզյանի դպրոցի միջադեպի մանրամասները

    Ազիզյանի դպրոցի միջադեպի մանրամասները
    Մայիս 17, 2018 16:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր արդեն գրել էինք, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում միջադեպ է տեղի ունեցել ծնողների և երեխաների միջև:

    Երեխաներից մեկը դպրոցի բակում ինչ-որ աղբ է տեսել ու ասել՝ յախք, որը կողքի աշակերտուհիներից մեկը վերագրել է իրեն և հարվածել նրան: Araratnews.am-ի հետ զրույցում 7-ամյա աշակերտուհու, ում հարվածել են, քեռին՝ Նաիրին նշեց, որ այդ բառը մյուս աղջկա հասցեին չի եղել, ուղղակի նա է սխալ հասկացել: Նա նշեց, որ հարվածողը նույն այն աղջիկն է, ով օրեր առաջ, երբ աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ, փակել էր տնօրենի աշխատասենյակի դուռը և ոչ ոքի ներս չէր թողնում:

    «Այդ աղջիկը հետո բերեց իր մորը, տատիկին, մորաքրոջը ու սկսեցին կռվել, սպառնալ: Քրոջս են քաշքշել, ճանկռել, հետո էլ ասել՝ տանդ տեղն իմանանք, գալու ենք տունդ քանդենք, վերացնենք: Նաև սպառնալով ասացին՝ «4-րդ իշխանությունում» ծանոթներ ունենք, հեսա կզանգենք ու նմանատիպ այլ բաներ»,- նշեց մեր զրուցակիցը:

    Նա նաև հավելեց, որ ոստիկանություն են կանչել. «Հիմա հարցաքննում են քրոջս երեխային հարվածողին ու մայրիկին, տատիկին, իրենց տանն են, հետո էլ մեր երեխային պետք է հարցնեն, որովհետև հարվածել են իրեն: Հիմա երեխան շոկի մեջ է, հոգեբանական վատ վիճակ է իր մոտ, որովհետև այդ ամենին է ականատես եղել»:

    Նաիրին նաև ընդգծեց, որ մինչ այդ աղջկան չեն ճանաչել, նրան միայն տեսել են բողոքի ակցիայի օրը տեսանյութով, բայց արդեն լսել են, որ հայտնի սադրիչներ են:

     

     

    Նման թեմաներ

    scroll to top