Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Բա ձեր մեջ որտեղի՞ց էդքան պոլիտբյուրո

Բա ձեր մեջ որտեղի՞ց էդքան պոլիտբյուրո

Նոյեմբեր 14, 2017 11:14 Լուրեր, Քաղաքական A+ / A-

karen-karapetyan-aj-634x445-534x375

ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները վարման կարգով ելույթում պահանջում են  ԱԺ նիստերի օրակարգում քննարկել նաև մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցների հարկման հարցը, որը ՊԵԿ-ը բարձրացնում է, պատճառաբանելով, թե այսպիսով նպատակ ունի վերացնել ստվերը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց,  որ խոսելու է բացարձակապես օրակարգի շուրջ: «Առաջարկում եմ օրակարգում ներառել մեկ հարց, որը պետք է ձևավորվի երկրի քաղաքացիների կողմից: Ներեցեք, որ թույլ եմ տալու առօրեական բառապաշար, բայց պետք է մեջբերեմ վարչապետին. «Մենք ամենալիբերալ ազգն ենք, արա, բա ձեր մեջ որտեղի՞ց էդքան պոլիտբյուրո»,- ասաց նա:

Շարմազանովն էլ իր հերթին կատակեց. «Ամենալիբերալ ազգի ԱԺ օրակարգը որոշում է ԱԺ խորհուրդը, որն արդեն որոշել է»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ևս վարման կարգով ելույթ ունեցավ եւ ասաց, որ լսել է տարբեր տոնավաճառների աշխատակիցների դժգոհությունները: Ըստ Եսայանի՝ ինքն էլ առաջարկել է գրավոր ներկայացնել պահանջները, որպեսզի իրենց խմբակցությունը հնարավորություն ունենա խնդրի ելքեր գտնել: Այդ նույն ժամանակ խորհրդարանում քննարկվում էր բյուջեն, որտեղ եղել է նաև ՊԵԿ-ի նախագահ  Վարդան Հարությունյանը, ում ՀՀԿ-ական պատգամավորը ներկայացրել է առևտրականների պահանջը: Վերջինս էլ լրագրողների հետ զրույցում պատասխանել է բոլոր հարցերին, որոնք հնչեցրել են տնտեսավարող սուբյեկտները:

«Քննարկել անհրաժեշտ է, բայց ուռճացված, շոու դարձրած խնդիրն անլուրջ կլինի քննարկել»,- հայտարարեց նա: Շարմազանովն էլ նկատեց, թե քանի որ հարցը հռետորական է, ապա նրան չեն արձագանքի:

Փայլակ Ֆահրադյան

scroll to top