Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Բա որ Յունկերն ասի` «Ինչո՞ւ եք իմ մասին կեղծ լուրեր տարածում», ի՞նչ եք ասելու… Արսեն Խառատյան

    Բա որ Յունկերն ասի` «Ինչո՞ւ եք իմ մասին կեղծ լուրեր տարածում», ի՞նչ եք ասելու… Արսեն Խառատյան

    Բա որ Յունկերն ասի` «Ինչո՞ւ եք իմ մասին կեղծ լուրեր տարածում», ի՞նչ եք ասելու… Արսեն Խառատյան
    Դեկտեմբեր 7, 2018 13:57 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Երևան Տոնավաճառ

    «Բա որ Յունկերն ասի` «Ինչո՞ւ եք իմ մասին կեղծ լուրեր տարածում», ի՞նչ եք ասելու…

    Նախօրեի բանավեճը ստիպում է նախընտրական քարոզարշավին գնահատականներից զերծ մնալու մոտեցումս փոխել: Հարցը վերաբերում է Արմեն Աշոտյանի կողմից` Փաշինյան-Յունկեր հանդիպման անդրադարձին, որին մասնակցել եմ նաև ես:

    Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ պարոն Աշոտյանի պատումը մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի: Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Բրյուսելում մեր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

    ՀՀԿ-ական գործընկերներին խորհուրդ կտամ ապատեղեկատվություն և հորինված պատմություններից զերծ մնալ, հատկապես, եթե ցանկություն ունեն շարունակել քաղաքականությամբ զբաղվել ու սևերես չլինել միջազգային հարաբերություններում:

    Մարդ ես, մեկ էլ տեսար վաղը ինչ-որ ֆորմատով Յունկերին հանդիպեք, նա էլ հարցնի. «Ինչո՞ւ եք իմ անունից կեղծ լուրեր տարածում»:

    Առայժմ այսքանը…»


    Նման թեմաներ

    scroll to top