Գլխավոր Լուրեր Baby spa նորաբաց մանկական սպա կենտրոն նաև Հայաստանում

Baby spa նորաբաց մանկական սպա կենտրոն նաև Հայաստանում

7
0

Բեյբի սպա մանկական սպա կենտ­րո­նը բացվեց այս տարի մայիսին: Այն միաժամանակ և ժամանցային կենտրոն է , և , ինչու չէ, առողջապահական : Այստեղ ստեղծ­ված են բո­լոր հար­մա­րա­վետ պայ­ման­նե­րը լողի, հիդ­րո­մերս­ման և­ ընդ­հա­նուր մերս­ման ճիշտ կազ­մա­կերպ­ման հա­մար: Երեխաների հետ աշխատում են միայն փորձառու  մասնագետներ: Լի­նի լող, հիդ­րո­մեր­սում, թե ընդ­հա­նուր մեր­սում, կենտ­րո­նում նախ­ևա­ռաջ տրվում է անվ­ճար բժշկական խորհր­դատ­վութ­յուն: Հա­տուկ ընտր­ված լո­ղա­վա­զան­նե­րը, հիդ­րո­մերս­ման սար­քե­րը, ընդ­հա­նուր մերս­ման յու­ղե­րը ձեռք են բեր­ված ար­տա­սահ­ման­յան հայտ­նի մաս­նա­գի­տաց­ված բրենդ­նե­րից: Լո­ղա­վա­զան­ներն ընտր­ված են մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան: Մեր կենտ­րո­նի ծա­ռա­յութ­յուն­նե­րից կա­րող են օգտ­վել 0-6 տա­րե­կան ե­րե­խա­նե­րը: Պրոցեդուրաներն անց­կաց­վում են փոր­ձա­ռու բժիշկ-կի­նե­զո­լոգ­նե­րի կող­մից: Կենտրոնում կա սրճարան և վարսավիրանոց:

Դեռ երկու ամիս էլ չկա, ինչ գործում է կենտրոնը, բայց շատերը արդեն հավատարիմ հաճախորդ են դարձել: Անընդհատ թարմացվող ֆեյսբուքյան էջում արդեն կարելի է տեսնել մարդկանց հոսքն ու ոգևորությունը:

Կարելի է ասել միշտ գործում են զեղչային առաջարկներ: Աբոնեմենտներ կան տարբեր գնային սահմաններում: Իսկ վաղուց հաճախող կամ մեկից ավել անգամ աբոնեմենտ վերցրած ծնողները միշտ կարող են բացառիկ պայմաններով սպասարկվել:

Կենտ­րո­նի հենց ըն­դու­նա­րա­նից Դուք կտես­նեք եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան բարձ­րա­կարգ սպա­սար­կում:

Ծառայություններ ՝ Մեր­սում+ֆիզ­կուլ­տու­րա ( 45 րո­պե), Լող (45-60 րո­պե) ՝ անհատական և խմաբակային, Հիդ­րո­մեր­սում (ջրա­յին պրո­ցե­դու­րա) (45 րո­պե + 15 րո­պե տա­քաց­նող մեր­սում ), Մեր­սում-հիդ­րո­մեր­սում (90 րո­պե), Վար­սա­հար­դա­րում: