Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Բլոգ » Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երեվանի քաղաքապետարանին (լուսանկար)

    Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երեվանի քաղաքապետարանին (լուսանկար)

    Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երեվանի քաղաքապետարանին (լուսանկար)
    Սեպտեմբեր 16, 2018 21:18 Բլոգ, Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Արծրուն Պեպանյանը գրում է.

    ԱՀԱԶԱՆԳ

    Հայ ժողովուրդը ամիսներ առաջ մեծ շուքով նշեց Սարդարապատի ճակատամարտի 100 -ամյակը, կարևորելով այդ ճակատամարտի և դրա մասնակիցների դերը հայության գոյատևման հարցում:
    Երրորդ գյուղի գերեզմանցում գտնվում է այդ ճակատամարտում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանոց, ուր ամփոփված են այդ ճակատամարտում զոհված 9 սպաների, 9 զինվորների, ինչպես նաև 1920թ, բոլշևիկների կողմից գնդակահարված երեք սպաների աճյունները:
    Վերելք միությունը արդեն քանի տարի Սարդարապատի ճակատամարտի օրը նշում է եղբայրական գերեզմանոցում խնկարկում անելով, տարածքը բարեկարգելով:
    Իր երախտագիտութունը հայտնելով հերոսներին՝ Վերելք միությունը իր միջոցներով նախաձեռնել է հերոսների հուշակոթողի նախագիծը պատվիրելու աշխատանքները , նպատակ ունենալով եղբայրական գերեզմանոցը վերածել սրբավայրի:
    Բայց ահա սեպտեմբերի 16-ին հայտնաբերեցի, որ եղբայրական գերեզմանոցում թաղում է իրականացվել, որը չկար մայիսի վերջին մեր այցի ժամանակ:
    Առայժմ ձեռնպահ կմնամ կատարվածի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, առայժմ դիմում եմ վարչապետին ու Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով ուսումասիրել կատարվածը և հանդես գալ պարզաբանումով, թե ինչ իրավունքով, ինչու է թաղման իրավունք տրամադրվել սրբազան այդ տարածքում:

    Արծրուն Պեպանյան
    Գրող, հրապարակախոս, Վերելք միության հիմնադիր:

    ՀԳ. Խնդրով մտահոգ բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տարածել սույն բաց նամակը:

    ՀԳ 2 Վաղը Վերելք միությունը նամակով կդիմի ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետարանին:

    41880509_10217632810075997_5461686683692957696_o

    Նման թեմաներ

    scroll to top