Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բաց նամակ վարչապետին

    Բաց նամակ վարչապետին

    Բաց նամակ վարչապետին
    Ապրիլ 26, 2019 16:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ  մեծարգո Վարչապետ՝ Ձեզ  է դիմում  ՀՀ քաղաքացի, քաղաքական  հալածյալ Սերգեյ Ափոյանը: Չնայած իմ մեծ հիասթափությանը՝ բայց, քանզի  ես հույսով ապրող  մարդ եմ և ինձ հույսն է, որ մինչ օրս պահում է,այդ իսկ ճշմարտության գիտակցությամբ էլ գրիչը ձեռքս եմ վերցրել, որպեսզի Ձեր ուշադրությանը  արժանացնեմ անարդարության հետևանքով մարդկանց կյանքերը մղձավանջի վերածած խնդրին՝ այդ թվում նաև իմ:Ավելին, պարոն Վարչապետ, Ձեզ  շատ լավ ծանոթ անարդարության հետևանքով առաջացող մղձավանջի մասին է խոսքը:

    2018 թվականի հայտնի մայիսյան դեպքերը  ուղղված  էին  կոռուպացված  համակարգի դեմ: Համակարգ ,որի դեմ տարիներով Դուք եք պայքարել ու արդյունքում ենթարկվել ոչ միայն քաղաքական, այլև շինծու քրեական հետապնդման:Ապօրինաբար զրկվել եք ազատությունից, Ձեր երեխաներին տեսնելու ու լսելու տարրական,բայց  միևնույն  ժամանակ չափազանց քաղցր հնարավորությունից ու կրկին շեշտադրեմ՝ ապօրինաբար:

    Եվ հիմա որպես ՀՀ քաղաքացի, իրավաբան Ձեզ մի հռետորական հարց եմ հղում. «Ինչու՞մն է իմ և Ձեր միջև տարբերությունն ու նմանությունը»:

    Պատասխանեմ: Տարբերությունն կայանում է նրանում, որ ես 2012 թվականից մինչ օրս շարունակում եմ կրել քաղաքական դասական հետապնդման ենթարկված հալածյալի տառապանքները: 2018 թվականի հուլիսի 7-ի ժամը 10:45-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակված իմ «Բաց նամակում» դիմել էի Ձեզ, որտեղ հանգամանալից անդրադարձել էի տարիներ շարունակ իմ և իմ ընտանիքի հանդեպ իրականացվող հետապնդման մանրամասներին, հանգամանալից ներկայացրել էի մարդկանց այն շրջանակը, որոնք իմ հանդեպ իրականացնում են անձնական վենդետա: Մարդկանց շրջանակ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել նախկին համակարգում և, որքան էլ որ տարօրինակ է, շարունակում են մինչ օրս պաշտոնավարել

    Ներկայացրել էի մարդկանց շրջանակ, որոնք իշխող դիրք էին զբաղեցնում քրեական աշխարհում ու ներկայումս շարունակում են ազատ ու հանգիստ ապրել իմ երկրում, այն երկրում, որի բարեկեցության համար, որպես իրավաբան, իմ փոքր լուման եմ ունեցել: Ըստ էության  ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխություն նախկին համակարգի վրա, իսկ կոռուպացված և կրիմինալ համակարգը այստեղ շարունակում է ապրել ու կատարել իր սև գործը՝ վնասելով արդեն ձեզ:

    Անցել են ամիսներ իմ՝ Ձեզ  ուղղված բաց նամակի հրապարակումից, սակայն մինչ օրս չեմ ստացել ոչ մի արձագանք՝ այսինքն չեն հարուցվել քրեական գործեր, այլապես այդ մարդիկ կլինեին բանտերում, իսկ ես իմ հայրենիքում:

    Դատիրավական համակարգը Ձեր ու մեր պետության համար մեկ թշնամն է: Թաքցնելով այն ապօրինություննեը, որոնք կատարվել են ինձ հետ, թաքցնելով ձեզանից այն հազաավոր ապօրինությունները, որոնք նախկինում կատարվել են այլ քաղքացիների հետ, դատաիրվական համակարգը վեր է ածվել հակահեղափոխական 5-րդ շարասյան: «Հրապարակ» օրաթերթում տպագրված իմ նամակից հետո պետք է առնվազն գործի մասին որևէ հայտարարություն լիներ, էլ չեմ ասում, որ պետք է կատարվեին ուսումնասիրություններ և վերաբացվեր գործն ու մեղավորները արժանի պատիժ ստանային:

    Պարոն Փաշինյան, ինձ ճիշտ հասկացեք, ես Ձեր դեմ ոչինչ չունեմ, բայց փաստը կայանում է նրանում, որ ինչպես հետապնդվել եմ նախորդ համակարգի օրոք, այնպես էլ հետապնդվում եմ Ձեր իշխանության ժամանակ: Այս ամենի մեղավորը, բնականաբար Դուք չեք, այլ այն համակարգը, որը մինչ օրս շարունակում է երկրում իբրև թե իրավունքի հերակայություն ապահովել:

    Խնդրում եմ հրահանգեք իրավապահ համակարգին, որպեսզի  վերջ դրվի իմ հանդեպ տեղի ունեցող այս հետևողական հետապնդմանը:

    ՀՀ հպարտ, բայց այդ երկրում միայն տառապանքներ կրած քաղաքացի Սերգեյ Ափոյան 

    Սերգեյ Ափոյանի պաշտոնական ներկայացուցիչ՝

     

    Kanzlei Linden

    Kurt-Schumacher-Str. 1

    35440 Linden

    Telefon: 06403 – 97 88 17 -0

    Telefax: 06403 – 97 88 17 -5

    E-Mail: info@kanzleilinden.de

    Internetadresse: http://www.kanzleilinden.de


    Նման թեմաներ

    scroll to top