Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Բացահայտվեց Սպիտակում կատարված ապօրինի ծառահատման դեպքը

    Բացահայտվեց Սպիտակում կատարված ապօրինի ծառահատման դեպքը

    Բացահայտվեց Սպիտակում կատարված ապօրինի ծառահատման դեպքը
    Նոյեմբեր 7, 2018 19:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժնում անտառխախտման արձանագրություն է ստացվել, համաձայն որի՝ հոկտեմբերի 22-ին Սպիտակի անտառպետության թիվ 7 պահաբաժնի թիվ 4 քառակուսու թիվ 30 անտառամասում (Սարահարթ համայնքի վարչական տարածք) հայտնաբերվել են անհայտ անձի կողմից հատված 16 հատ տարբեր տրամագծի ցցաչոր սոճենի ծառերի կոճղեր: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

    Երևան Տոնավաճառ

    Նոյեմբերի 6-ին նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված ծառերից 8-ը սեպտեմբերի կեսերից մինչև սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ձեռքի սղոցով հատել և փայտանյութն իր տան բակ է տեղափոխել 1983 թ. ծնված Կարեն Հ.-ն, իսկ մյուս 8-ը՝ հոկտեմբերի կեսերին նույն եղանակով հատել և իր տան բակ է տեղափոխել վերջինիս համագյուղացի 1991 թ. ծնված Սասուն Գ.-ն, ովքեր տվել են խոստովանական բացատրություններ:

    Հատված ծառերից պատրաստված փայտանյութը վերցվել է, նշանակվել է մասնագիտական ստուգում:

    Նախապատրաստվում են նյութեր:


    Նման թեմաներ

    scroll to top