Գլխավոր Լուրեր Բացահայտվել է Արմավիրի մարզում զենքի գործադրմամբ ավազակության դեպքը

Բացահայտվել է Արմավիրի մարզում զենքի գործադրմամբ ավազակության դեպքը

7
0

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքում զենքի գործադրմամբ ավազակության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երկու բնակչի, որոնցից մեկը՝ անչափահաս:

Ինչպես արդեն հայտնել ենք, 2019թ. մարտի 21-ին երկու դիմակավորված անձ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, զինված որսորդական հրացանով և ատրճանակով, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկն ատրճանակն ուղղել է տանտիրոջ՝ 1984 թվականին ծնված կնոջ ուղղությամբ՝ պահանջելով լռել, իսկ մյուսը մտել է հյուրասենյակ, որտեղ հանդիպելով տանտիրոջ դիմադրությանը՝ կրակել է որսորդական հրացանից, սակայն տանտերը հրացանի փողն ուղղել է վերև՝ այդկերպ շեղելով արձակված կրակոցի ուղղությունը դեպի առաստաղ: Այնուհետև դիմակավորված անձը հրացանի խզակոթով հարվածել է տանտիրոջ գլխին, որից հետո դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի բնակիչներ են՝ ծնված 1998 և 2001թթ.:

Իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել են Արմավիրի մարզի նշված բնակիչների կողմից կատարված գողության, գողության կազմակերպման և գողության փորձի, ուրիշի գույքի դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մի շարք դեպքեր ևս, որոնց առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են վերը նշված քրեական գործին և նախաքննությունն իրականացվում է մեկ վարույթում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 21-ամյա բնակչին և անչափահասին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է: