Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը

    Բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը

    Բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը
    Մայիս 15, 2018 18:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։  Կասկածյալը ձերբակալվել է:

    Քննչական կոմիտեից հայտնում են. «Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել։

    Կասկածյալի ցուցմունքների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, իր բնակարանից նկատել է, որ իրենց շենքի բակում շուրջ 10 տղա՝ մահակներով զինված, քայլում են իր հոր և եղբոր ուղղությամբ ու հասկանալով, որ այդ անձինք պատրաստվում են ծեծի ենթարկել նրանց՝ ինքը ևս իջել է բակ։  Դեպի օդ գազային ատրճանակով նախազգուշական մեկ կրակոց է արձակել, սակայն վիճաբանությունը չի կանխվել, և առաջացել է ծեծկռտուք, որի  ժամանակ  մահակներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Նկատելով գետնին ընկած դանակ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վերցրել է այն և հարվածել իրեն հարվածողներից երկուսին:

    Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Նման թեմաներ

    scroll to top