Գլխավոր Լուրեր Բացահայտվել է հանցագործության 76 դեպք

Բացահայտվել է հանցագործության 76 դեպք

1
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բացահայտել են հանցագործության 76 դեպք։

Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 25, մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 8, ծեծի 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, սպանության սպառնալիքի 3, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթուղթ կեղծելու և սպանության նախապատրաստության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։