Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Բացահայտվել է Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը

    Բացահայտվել է Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը

    Բացահայտվել է Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը
    Նոյեմբեր 9, 2018 17:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հոկտեմբերի 28-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ից մինչ ժամը 19.30-ը ընկած ժամանակահատվածում, բաց դռնով մուտք են գործել Քաջարան բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցի և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել գանձանակը ու գողացել այնտեղ եղած հանգանակությունների գումարը, որի չափը հնարավոր չէ պարզել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Արամ Զ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն, նշելով, որ գողացած գումարը կազմել է 64.000 դրամ, որը Արցախի Հանրապետություն վերադառնալիս կորցրել է:

    Կատարվում է քննություն:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top