Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Բացահայտվել է ՊԲ զորամասում չարաշահումների դեպք

    Բացահայտվել է ՊԲ զորամասում չարաշահումների դեպք

    Բացահայտվել է ՊԲ զորամասում չարաշահումների դեպք
    Հունիս 14, 2018 10:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՊԲ N զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի ֆինանսական ծառայության պետին. պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է:

    Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայության պետը 2013-2016թթ. ընթացքում զորամասի անձնակազմի դրամական բավարարումների վերաբերյալ կազմված պաշտոնական փաստաթղթերում ապօրինի հավելագրումներ կատարելու և հավելագրված գումարն իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով հափշտակել է պետական ֆոնդից դուրս գրված և իր հաշվեհամարին փոխանցած առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10.108.023 ՀՀ դրամ:

    Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի ֆինանսական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

    Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Նման թեմաներ

    scroll to top