Երեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.00   ՀՀ ԿԲ` 481.32   
  •  EUR   Առք` 563.00   Վաճառք` 571.00   ՀՀ ԿԲ` 567.52   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.21   
  •  GBP   Առք` 626.00   Վաճառք` 645.00   ՀՀ ԿԲ` 640.11   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 204.00   ՀՀ ԿԲ` 194.04   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » Լուրեր » Բացահայտվել են Վանաձորում տղամարդուն մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները

Բացահայտվել են Վանաձորում տղամարդուն մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները

Հուլիս 17, 2017 16:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

loru_qnchakan_copy

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։ Կասկածյալը ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2017 թ. հուլիսի 15-ին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գագաթային շրջանի պատռվածք, գանգոսկրի գծային կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 1962թ. ծնված մի բնակիչ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի վայրը, հանգամանքները։ Նախնական քննության տվյալներով՝ 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։

Դեպքի առթիվ հուլիսի 15-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մուրճ, որը, ըստ նախնական տվյալների, հանդիսանում է հանցագործության գործիքը։ Նշանակվել են  փորձաքննություններ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակիչը: Վերջինս հուլիսի 16-ին ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top