Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Բացառիկ ձայնագրություն. Ղազախստանում մահացածի ընտանիքը հաշտվել է ձերբակալվածի պապիկի հետ

    Բացառիկ ձայնագրություն. Ղազախստանում մահացածի ընտանիքը հաշտվել է ձերբակալվածի պապիկի հետ

    Հունվար 8, 2019 16:23 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ղազախստանում տեղի ունեցած սպանությունից հետո կասկածյալներից Սոխակ Մալխասյանի պապը՝ Սոխակ Մալխասյանը, հանդիպել է սպանված երիտասարդի ընտանիքի հետ։ Հանդիպման ընթացքում մահացածի հայրն ասել է, որ իրենք հասկանում են, որ ոչ ոք սա չէր ուզում, բայց չեն հասկանում, թե ինչ կատարվեց և ինչու բոլորը խառնվեցին իրար։ Նա նաև նշել է, որ հայերին շատ հարգում են, նրանց հետ շատ շփվում են և չէր ուզի, որ նման բան լիներ։

    Վերջում մահացածի հայրը փաթաթվել է Սոխակ պապիկին և առաջարկել բոլորով լուսանկարվել, որպեսզի բոլորը հասկանան, որ չեն կռվում իրար հետ և հաշտվել են։

    Սոխակ պապիկի հետ մահացածի ընտանիքին են այցելել նաև Կարագանդայում հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարի գլխավորությամբ։

    Մանրամասները ձայնագրությունում։ Լուսանկարը՝ հանդիպումից։

    Նյութի աղբյուրը՝ armdaily.am


    Նման թեմաներ

    scroll to top