Երեքշաբթի , 19 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    15°
    Home » Լուրեր » Բացառված չէ, որ ադրբեջանական զորավարժությունները վերածվեն հանկարծակի ներխուժման. քաղաքագետ

    Բացառված չէ, որ ադրբեջանական զորավարժությունները վերածվեն հանկարծակի ներխուժման. քաղաքագետ

    Բացառված չէ, որ ադրբեջանական զորավարժությունները վերածվեն հանկարծակի ներխուժման. քաղաքագետ
    Մարտ 14, 2018 17:28 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Բացառված չէ, որ այս զորավարժությունները վերածվեն հանկարծակի ներխուժման: Նման տեսակետ Araratnews.am-ի հետ զրույցում արտահայտեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Ադրբեջանում մարտի 12-ից մեկնարկած լայնամասշտաբ զորավարժություններին:

    «Մեջբերում են, որ համաշխարհային հանրությունը չի թողնի, բայց ես կասեմ հետևյալը, որ հենց միջազգային հանրությունն է սադրում՝ Ռուսաստանը: Մենք ապրիլյան պատերազմում տեսանք, որ ոչ մեկը ձայն չհանեց, բացի դատարկ հայտարարություններից: Այնպես որ, պետք է զգույշ լինել, բանակի հրամանատարությունն այսօր պետք է պատասխանատվություն ունենա, մանավանդ զորավարժությունների շրջանում, զորավարժություններից շատ հեշտ է անմիջապես անցնել հարձակման գործողությունների»,- նշեց քաղաքագետը:

    Լևոն Շիրինյանը նաև նկատեց, որ ամեն անգամ Ադրբեջանն իր զորավարժությունների մասշտաբներն ավելի է մեծացնում. «Դինամիկան նայեք. երեք տարի առաջ՝ ապրիլից առաջ, ապրիլի ընթացքում, ապրիլից հետո, որոշ ժամանակ սսկվել էին ու էնտեղ թաթերն էին լիզում, ջախջախվել էին, տեխնիկայի կորուստ շատ ունեին, բայց հետո այդ բոլորը վերականգնեցին: Էսկալացիայի մասշտաբներն անընդհատ մեծանում են. եթե առաջ ատրճանակ էր, հետո դարձավ հրացան, հրացանը դարձավ ավտոմատ, ավտոմատը դարձավ դիպուկահար, դիպուկահարը` զրահամեքենա, տանկ: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե պետք է սպասի, թե թշնամին ինչ կանի, այլ կարողանա պատերազմը սկսել, երբ հայկական կողմին ձեռնտու կլինի և աննպաստ Ադրբեջանի համար, որովհետև դա լինելու է, մեր ռեսուրսը սպառվում է, հետո մեր դաշնակիցը կոմերցիոն դաշնակից է, նա մեր դաշնակիցը չէ, նա կարող է զենքի մատակարարումը դանդաղեցնել, ձգձգել, ինչպես ապրիլին էր անում»:

    Պարոն Շիրինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում միակ լուծումը Հայաստանում արդյունաբերության զարգացումն է. «Մեզ մոտ շատ շտապ արդյունաբերության վերականգնման գործը պետք է անել, իսկ քարի արդյունաբերությունը Հայաստանի փրկությունն է, մենք ունենք ահռելի քանակությամբ քար, որ կարող են քարաձուլարաններում պողպատ սարքել, զենք արտադրել: Քար ունենք, բայց ոչ ոք մատը մատին չի տալիս: Նայում եմ՝ կառավարությունում ամեն տեսակի նախարարություն կա, բացի արդյունաբերության նախարարությունից»:

    Էմմա Հովսեփյան

    Նման թեմաներ

    scroll to top