Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Բացթողումներ են եղել. փոխնախարարը` ողբերգական վթարի մասին

    Բացթողումներ են եղել. փոխնախարարը` ողբերգական վթարի մասին

    Բացթողումներ են եղել. փոխնախարարը` ողբերգական վթարի մասին
    Նոյեմբեր 8, 2018 13:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Որոշակի բացթողումներ են եղել. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկվա ողբերգական վթարին, ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը:

    Երևան Տոնավաճառ

    «Ծառայողական քննությանը զուգընթաց ընթանում է նաև նախաքննություն քննչական մարմնի կողմից, այս փուլում որևէ մեկնաբանություն անելը, գտնում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:

    Նրա խոսքով՝ իրոք եղել են բացթողումներ, իսկ հարցին՝ ո՛ւմ կողմից, նա նշեց. «Ով որ պատասխանատու էր, իսկ պատասխանատու էին նաև զինծառայողները, նախ կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ»:

    Գաբրիել Բալայանը նաև ընդգծեց. «Հիմա հատուկ հանձնախումբն աշխատում է այդ ուղղությամբ, ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի այսպիսի աննախադեպ իրադարձություններ այլևս տեղի չունենան: Եղել է որոշակի և տեխնիկական կանոնների խախտում, նաև հնարավոր է՝ որոշակի անսարքություններ ի հայտ գան»:

     


    Նման թեմաներ

    scroll to top