Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Բացվել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասը

    Բացվել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասը

    Բացվել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասը
    Փետրվար 5, 2018 21:15 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը:
    ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ նախագիծն իրականացվել է հայ-շվեյցարական համատեղ ջանքերով. ներդրում է ունեցել նա և գերմանական կողմը:
    Հայաստանի  և Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները շրջել են նորաբաց արտադրամասի տարածքում, ծանոթացել աշխատանքային գործընթացին ու պայմաններին:
    ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով հայ-շվեյցարական հերթական հաջողված նախագծի առթիվ, նշել է, որ միջոցառումը երկու երկրների զարգացող հարաբերությունների, գործարար կապերի աշխուժացման  ևս մեկ խոսուն արտահայտությունն է:
    «Շվեյցարացի գործընկերների մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքին վկայում է, որ մեր երկրում բարենպաստ պայմաններ կան գործարարությամբ զբաղվելու  և բիզնես-ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Արա Բաբլոյանը:
    Օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ձեռնարկը ներդրումների ներգրավման  և մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակ կհանդիսանա: Արա Բաբլոյանի խոսքով՝ Երևանում կազմակերպված հայ-շվեյցարական գործարար համաժողովը լավ հիմք կստեղծի հետագա համագործակցության համար:
    Ավանի աղի կոմբինատի նոր արտադրամասի կառուցման ընթացքում աշխատանքային պարտականություններն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալագրեր է հանձնել Հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր մեխանիկ Ադիկ Այդինյանին  և «Մարմոնտաժ» կազմակերպության եռակցող Հովակիմ Հախվերդյանին:
    Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահն իր  և պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հայ-շվեյցարական համատեղ ծրագրի իրականացման առնչությամբ՝ կար ևորելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Առ ևտրային պալատի առկայության անհրաժեշտությունը: Դոմինիկ դը Բյումանը հիշեցրել է, որ լրանում է Շվեյցարիայի կողմից Հայաստան բերված առաջին օգնության երեսուն տարին:
    «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունից հետո Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը մասնակցել է Եր ևանում կազմակերպված Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:

    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top