Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Բացվել է Պետրոս Ղազարյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

    Բացվել է Պետրոս Ղազարյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

    Սեպտեմբեր 8, 2016 16:55 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    middle_b6273a1a17656210d5001b1bf65037d4Ս. թ. սեպտեմբերի 8-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Պետրոս Ղազարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցադրությունը կրում է «Հայրենի բնաշխարհ» խորագիրը և կգործի մինչև սեպտեմբերի 15-ը:

    Հեղինակն արվեստասեր հանրությանն է ներկայացել ավելի քան 3 տասնյակ գեղանկարչական աշխատանքներով, որոնցում ամփոփված են հայկական բնաշխարհի ոգին, շունչը:

    Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Ղազարյանի ստեղծագործական ուղին հարուստ է: Երկար տարիներ զբաղվել է մետաղի դրվագմամբ և մասնակցել մի շարք մրցույթների: Ծնվել է 1946 թվականին, Ախալցխայում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաքիմիայի բաժինը: Հեղինակ է 500 գիտական աշխատության և 7 գյուտի, որոնք ներդրվել են գործնական բժշկության ոլորտում: 1995 թվականից մինչ օրս, Պետրոս Ղազարյանը զբաղեցնում է պրոֆեսոր. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի՝ գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը:

    Նման թեմաներ

    scroll to top