Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումները

    Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումները

    Հուլիս 11, 2019 17:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արդարադատության նախարարությունում մեկնարկել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկու առանցքային փաստաթղթերի շուրջ քննարկումների շարքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության ևհասարակայնությանհետ կապերի վարչությունը:

    Նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 10-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քննարկել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումներն ու կարգավորումները: Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին հրավերն ընդունելու համար և, կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, վստահեցրել, որ դրանք լինելու են շարունակական:

    Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է երկու կարևոր ոլորտներում նախատեսվող խորքային բարեփոխումները՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների հստակեցմանը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորի ինքնաբացարկի հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը:

     


    Նման թեմաներ

    scroll to top