Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ վարչապետի նստավայրի առջև միջին տարիքի տղամարդը վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին տեղեկացրին, որ տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից նաև ասացին, որ այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, որոնք քաղաքացուն համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում: