Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Բաղրամյան պողոտայում իրավիճակը սրվել էր

    Բաղրամյան պողոտայում իրավիճակը սրվել էր

    Բաղրամյան պողոտայում իրավիճակը սրվել էր
    Ապրիլ 16, 2018 21:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բաղրամյան պողոտայում քիչ առաջ սրվել էր իրավիճակը։ Մի մեծ խումբ մարդիկ են հավաքվել ոստիկանների քաշած փշալարի առջեւ։ Իրավիճակը հանդարտեցրել է ժամանած ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Ցուցարարները նրան հայտնել են, թե ոստիկանությունը չի պահպանում նախնական պայմանավորվածությունը փշալարերն առաջ չտալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է news.am-ը:

    Ոստիկաններն էլ իրենց հերթին դժգոհել են, իբր իրենց ուղղությամբ իրեր են նետում։

    Միրզոյանը իրավապահների հետ պայմանավորվել է, որ փշալարերն առաջ չեն տալու։

    Իրավապահները նաեւ հագել են հակագազերը, ինչը ցուցարարների մոտ տպավորություն է ստեղծել, թե հատուկ միջոց են կիրառելու, սակայն հակագազերն արագորեն հանել են։

    Ժամանել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը հորդորել է ոստիկանների ուղղությամբ որեւէ բան չշպրտել, անհարգալից չխոսել։

    Այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում եւ Ֆրանսիայի հրապարակում հանգիստ է։

    Նման թեմաներ

    scroll to top