Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Բլոգ » Բաղրամյանի կղզյակի նախագիծը (Ֆոտո)

    Բաղրամյանի կղզյակի նախագիծը (Ֆոտո)

    Բաղրամյանի կղզյակի նախագիծը (Ֆոտո)
    Մայիս 16, 2018 23:48 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Hraparak.am-ը գրում է.

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․

    «Բաղրամյան 1 շենքի դիմացի կղզյակում տեղադրվելու է գեղարվեստական լուսավորության հենասյուն: Մասնավորը, ում միջոցներով կառուցվել է կղզյակը ներկայացրել է 2 տարբերակ, որի մեջ պետք է կատարենք ընտրությունը կամ առաջարկենք մեր տարբերակը: Սկզբում մասնավորը առաջարկել էր սյան վրա տեղադրել նաև լեդ էկրաններ, ինչը չի արժանացել Երևանի քաղաքապետարանի հավանությանը, քանի որ չկար հարակից շենքերի բնակիչների համաձայնությունը և ներկայացված տարբերակը մեր կողմից ընդունելի չէր…եթե լինեն գովազդի տեղադրման նոր առաջարկներ, և եթե նույնիսկ մեր կողմից ընդունելի տարբերակ լինի, պետք է համաձայնեցվի հարակից շենքերի բոլոր բնակիչների հետ…ամեն դեպքում այս պահին գովազդի տեղադրման խնդիր չկա և դա ինքնանպատակ չէ…»։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

    Նման թեմաներ

    scroll to top