Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է պատգամավորը

    Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է պատգամավորը

    Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է պատգամավորը
    Հուլիս 22, 2019 10:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին եւ լուսանկարներ հրապարակել այնտեղից:

    Պատգամավորը գրում է.

    «Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում եւ տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։

    Խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող եւ մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է եւ անթույլատրելի է Հայաստանի համար այս կարեւորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձեւակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչեւ 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար»:


    Նման թեմաներ

    scroll to top