Գլխավոր Լուրեր Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են

Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են

6
0

Արդեն մի քանի օր է՝ Բագրատաշենի մաքսային անցակետում առկա են մեծ կուտակումներ, ինչը պայմանավորված է ավտոներկրողների կողմից ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի կտրուկ աճով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գրասենյակից։

Ըստ աղբյուրի, հուլիսի 23-ի դրությամբ 2018թ. 62 000 ավտոմեքենաների նկատմամբ այդ թիվն արդեն գերազանցվել է, զբոսաշրջիկների թվի աճով, նաև՝ Թուրքիայից մեր հայրենակիցների ապրանքների ներկրման ծավալով:

Միաժամանակ Մ. Մելքումյանն արձանագրում է, որ այդ կուտակումները նաև մաքսակետի տեխնիկական թողունակության նվազ լինելու հետևանք են, և պատկան մարմինները պետք է ժամանակին կանխատեսեն և արձագանքեն այս խնդիրներին:

Մ. Մելքումյանը նշել է, որ այս իրավիճակը կքննարկվի նաև ՀՀ Ազգային Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։