Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան

    Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան

    Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան
    Մայիս 24, 2019 11:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով խորհրդարանում մասնակցում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

    «ԱԱԾ աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել: Հակառակը՝ քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ կինքնավնասվեն, ինքնասպան կլինեն»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

    Վանեցյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է առանց մաքսազերծման իր հետ ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ:

    «Մեր քաղաքացիները, որոնք առևտրային նպատակներով պարբերաբար մեկնում են Թուրքիա և բերում ապրանքներ, չեն ուզում վճարել մաքսազերծման համապատասխան գումարները: Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, խոսքը վերաբերում է 20 տոննայից ավելի ապրանքների, որոնք բերվել են, իսկ նրանք չեն ցանկացել վճարել: Մեր ունեցած տեղեկություններով՝ մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար: ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, կասեցվել է, և իրականացվել են համապատասխան միջոցառումներ»,- ասաց Վանեցյանը:


    scroll to top