Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ռելսերը գողացել են

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ռելսերը գողացել են

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ռելսերը գողացել են
    Դեկտեմբեր 7, 2017 13:19 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Վրաստանում 3 մարդ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են հոկտեմբերի 30-ին շահագործման հանձնված, Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ռելսերը գողանալու մեջ. հաղորդում են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

    Հանցագործությունը տեղի է ունեցել Սամցխե Ջավախեթի մարզում` նոյեմբերի 21-ին: 

    Հետաքննություն է սկսվել. գողոնն առգրավված է:

    Նախագծի իրացումը սկսվել է 2007 թվականին: Դրա շրջանակներում Բաքուն գրեթե անհատույց Թբիլիսիին տրամադրել է 200 մլն դոլար: Նախատեսվում է, որ Վրաստանի Ախալքալաք կայարանից 98 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կձգվի մինչև Կարսի երկաթուղային կայարան: Դրա 68 կիլոմետրը բաժին է ընկնում Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքին: Նաև որոշակի վերակառուցման պետք է ենթարկվի երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածը:

    Նման թեմաներ

    scroll to top