Գլխավոր Լուրեր Բաքուն կվերանայի 2019-ի պետբյուջեն. Ռազմական ծախսերը 5%-ով կավելանան

Բաքուն կվերանայի 2019-ի պետբյուջեն. Ռազմական ծախսերը 5%-ով կավելանան

2
0

Ադրբեջանը որոշել է վերանայել 2019-ի պետական բյուջեն և մոտ 5%-ով ավելացնել ռազմական ծախսերը:

«2019-ի Ադրբեջանի պետբյուջեի մասին» օրենքում» փոփոխությունների նախագիծը ներկայացվել է այդ երկրի խորհրդարան: Ըստ նախագծի, եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ նախատեսված չեն: Կփոխվեն միայն բյուջեի ծախսային մասի որոշ հոդվածներ:

Մասնավորապես, Բաքուն նախատեսում է հավելյալ ծախսեր կատարել ռազմական ոլորտում՝ այդ նպատակի համար հատկացնելով 150 մլն մանաթ: Հետևաբար, ռազմական ծախսերի ծավալը կավելանա մինչև 3 մլրդ 187 մլն 618, 152 հազար մանաթ (մոտ $1,88 մլրդ ընթացիկ փոխարժեքով): Այդպիսով, 2019 պետբյուջեում ռազմական ծախսերը կավելանան 4,9%-ով, հայտնում է Interfax.az-ը:

Փոխարենը 150 մլն մանաթով կկրճատվի սոցիալական պաշտպանության հիմնադրամին փոխանցվող գումարը:

Panarmenian.net